ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկարան չի հայտարարել ՌԴ-ի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության համագործակցության մասին. Չավուշօղլու

Անկարան չի հայտարարել ՌԴ-ի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության համագործակցության մասին. Չավուշօղլու

Անկարան չի հայտարարել Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Bayraktar հարվածային անօդաչուների համատեղ արտադրության հարցում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան պաշտոնապես չի հայտարարել նման հետաքրքրության մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ հարցում քիչ վստահել ԶԼՄ – ների հաղորդագրություններին, դրա հիման վրա շահարկումներ անելը սխալ է», – Չավուշօղլուի խոսքը մեջբերում է գործակալությունը։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից դեռևս չի քննարկվում Ռուսաստանի հետ անօդաչուների համատեղ արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության հարցը:

  • Կիսվել: