ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով RMF FM ռադիոկայանի ոչ պաշտոնական աղբյուրներին:

Նշվում է, որ, համաձայն որոշ տեղեկությունների, շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։

Աղբյուրը նաև հայտնել է. «Դատելով հսկիչ տեսախցիկների տեսագրությունից` տղամարդն ուղեկցող է ունեցել, որը փախուստի է դիմել»։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, դեսպանատան աշխատակիցները մարել են հրդեհը:

 

 

  • Կիսվել: