ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Միչիգան նահանգի սինագոգում

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Միչիգան նահանգի սինագոգում

Անհայտ անձը մեքենայով ներխուժել է ԱՄՆ Միչիգան նահանգի սինագոգի շենք և կրակ բացել:

Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 12-ին, «Իսրայել» տաճարի մոտ:

Ոստիկանությունը տեղի բնակիչներին խնդրել է հեռու մնալ այն թաղամասից, որտեղ կրակոցներ են հնչել, որպեսզի չխանգարեն իրավապահ մարմինների աշխատանքին։

Միչիգանի սինագոգի վրա հարձակվողը սպանվել է անվտանգության աշխատակիցների կողմից։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը հետաքննում է հարձակվողի դրդապատճառները և այն, թե արդյոք նա ունեցել է հանցակիցներ։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: