հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին․ TASS

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին․ TASS

Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Այս մասին այսօր հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, փոխանցում է Lenta.ru։

Նշվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։

«Օդանավի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», - ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է այն օդ բարձրացել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: