երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում, դա խորը գործընթաց է. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումի մասին

Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում, դա խորը գործընթաց է. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումի մասին

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկն անդրադարձել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը՝ նշելով, որ աջակցում է,  սակայն այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Ուկրինֆորմ-ը:

Բերբոկը, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում: Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է՛՛:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը:

 

 

  • Կիսվել: