երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
 Անատոլի Չուբայսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Անատոլի Չուբայսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Ռոսնանո»-ի նախկին ղեկավար և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ Գիեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում։

«Ես հենց նոր խոսեցի Ավդոտյայի հետ։ Վիճակն անկայուն է. նա վատացել է, սկսել է չզգալ ձեռքերն ու ոտքերը։ Ահա Անատոլի Բորիսովիչի անձնական մեկնաբանությունը. «Ես տեղափոխվել եմ եվրոպական կլինիկաներից մեկը՝ Գիեն-Բարեի համախտանիշի ախտորոշմամբ։ Վիճակս միջին ծանրության է, կայուն»»,- գրել է Սոբչակը իր տելեգրամյան ալիքում։

Գիեն-Բարի համախտանիշը հազվագյուտ է հանդիպում, երբ մարդու իմունային համակարգը ճնշում է ծայրամասային նյարդերի վրա: Չնայած դրա պատճառը լիովին պարզված չէ, հիվանդությունը համարվում է աուտոիմուն հիվանդություն:

Հիվանդների մոտ երկու երրորդի մոտ Գիեն-Բարեի համախտանիշը ի հայտ է գալիս վարակիչ հիվանդությունից, վիրահատությունից կամ պատվաստումից 5 օրից 3 շաբաթ հետո:


Նշենք, որ մարտի 23-ին հայտնի էր դարձել, որ Չուբայսը լքել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկրից: Նույն օրը նրան նկատել էին Ստամբուլում՝ բանկոմատի մոտ։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Չուբայսը Թուրքիայից թռել է Եվրոպա և կարող է գտնվել Իտալիայում։

  • Կիսվել: