Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևոր
Ավելի քան 166,000 ուղևոր արգելափակվել է Ինդոնեզիայի Սուկարնո-Հատտա միջազգային օդանավակայանում Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին հայտնում է Jakarta Globe թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա տեղեկությունների՝ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի 6-ին՝ ինքնաթիռների շարժիչների մեջ հրաբխային մոխրի ընկնելու վտանգի պատճառով։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան դրությամբ չեղարկվել, հետաձգվել կամ վերաուղղորդվել էր 1,039 չվերթ, այդ թվում՝ 746 ներքին, 272 միջազգային և 21 բեռնատար։
Հազարավոր ուղևորներ գիշերը անցկացրել են տերմինալներում, շատերը չեն կարողանում իրենց թույլ տալ տրանսպորտի այլընտրանքային տեսակներ կամ հյուրանոցներում կացություն: Օդանավակայանի վարչակազմը սննդի կետեր է կազմակերպել և անվճար ավտոբուսներ տրամադրել դեպի Ճավայի առանցքային քաղաքներ, գրում է պարբերականը։
Օդանավակայանի աշխատանքը կվերսկսվի հրաբխային մոխրի հետ կապված իրավիճակի բարելավումից հետո։ Ուղևորներին խորհուրդ է տրվում չվերթների կարգավիճակը ճշտել ավիաընկերություններից, նշում է թերթը։



