երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ զինված ուժերը մտադիր չեն լքել Իրաքը

ԱՄՆ զինված ուժերը մտադիր չեն լքել Իրաքը

ԱՄՆ զինված ուժերը չեն պլանավորում հեռանալ Իրաքից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Վաշինգտոնը Բաղդադի հետ բանակցություններ է վարում՝ մերձավորարեւելյան երկրում ամերիկյան զորքերի ներկայության հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայցուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

 Նա, մասնավորապես, ասել է. «Ամերիկյան ԶՈւ-ն չունի Իրաքից զորքերը հանելու ծրագրեր: Մենք դեռեւս խորհրդակցություններ ենք անցկացնում իրաքյան՝ ընդունող կողմի հետ։ Մենք նախկինի պես ուզում ենք ինքնիշխան եւ բարգավաճող Իրաքի բարեկամն ու գործընկերը լինել։ «Մեր ձգտումը եւ մեր նպատակը այժմ այն է, որ ԱՄՆ ուժերը մնան տարածաշրջանում, մնան Իրաքում» ։

Ըստ Հոֆմանի՝ Իրաքում ամերիկացիների կողմից օգտագործվող երկու օբյեկտների վրա Իրանի հարձակման մասին ԱՄՆ ռազմական գերատեսչությանը հայտնի է դարձել վաղ հայտնաբերման համակարգի, այլ ոչ թե երրորդ կողմի միջոցով։ Նա նշել է. «Մենք ունենք վաղ հայտնաբերման համակարգ, որը, պարզվեց, շատ արդյունավետ է»: Նրա խոսքով՝ այդ համակարգի շնորհիվ «հարձակման ժամանակ տուժածներ ու զոհեր չեն եղել»։

  • Կիսվել: