ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ կապված 10 նավի թույլ չեն տվել ճեղքել շրջափակումը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ կապված 10 նավի թույլ չեն տվել ճեղքել շրջափակումը

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց վեր արդեն տասը նավի ստիպել են վերադառնալ Իրան։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Երկուշաբթի օրն (խմբ.՝ ապրիլի 13-ին) ամերիկյան շրջափակումը սկսելուց ի վեր տասը նավ հետ է դարձրել, և ոչ մի նավ չի ճեղքել շրջափակումը», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ օրերս իրանական բեռնատար նավը փորձել է շրջանցել ԱՄՆ-ի շրջափակումը։ Հորմուզի նեղուցի Բանդար Աբբաս նավահանգստից դուրս գալուց հետո այն նավարկել է Իրանի ափի երկայնքով, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի Spruance հրթիռային էսկադրային ականակիրը հաջողությամբ վերաուղղորդել է նավը, որը վերադարձել է Իրան։

«Իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ շրջափակում սահմանելուց հետո ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի ծովային առևտուրը։ Ամերիկացի նավաստիները, ծովային հետևակայինները և օդաչուները մնում են իրենց դիրքերում և պատրաստ են գործել շրջափակումը խախտելու փորձ կատարող ցանկացած նավի դեմ», - նշվում է CENTCOM-ի մեկ այլ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: