ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատվիրակություն կուղարկի հինգ երկիր՝ համոզելու նրանց «մեկուսացնել Ռուսաստանին». The Hill

ԱՄՆ-ը պատվիրակություն կուղարկի հինգ երկիր՝ համոզելու նրանց «մեկուսացնել Ռուսաստանին». The Hill

Ամերիկացի սենատորները կմեկնեն հինգ երկիր՝ համոզելու իշխանություններին դատապարտել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ գրում է The Hill-ը։

Սենատոր Մարկ Քելլին հայտնել է, որ չորս սենատորն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները պատրաստվում են մեկնել Լեհաստան, Հնդկաստան, Գերմանիա, Նեպալ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամերիկացի քաղաքական գործիչների հիմնական նպատակն է ապահովել նրանց աջակցությունն Ուկրաինային:

Ըստ ամերիկյան կողմի՝ այն երկրները, ուր գնում են սենատորները, բավարար չափով չեն աջակցում «Ռուսաստանին մեկուսացնելու» Արևմուտքի փորձերին։

  • Կիսվել: