ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով

Միջուկային չտարածման հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններն առաջվա պես պատրաստ են Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգի ձեւավորման շուրջ երկխոսությանը:

«Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով։ ԱՄՆ-ը ձգտում Է պահպանել եւ ընդլայնել կապուղիները ՉԺՀ-ի հետ»,-ասել Է նա՝ հանդես գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս ամռանն ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3-ի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագրի) փոխարեն համաձայնագիր ձեռք բերելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, որի գործողության ժամկետը լրանում Է 2026 թվականին։

  • Կիսվել: