ԱՄՆ-ը փակում է Ռուսաստանում երկու հյուպատոսությունները
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում է կայացրել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում: Այս մասին մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Պետքարտուղարը խորհրդակցություն է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հետ, որի ժամանակ որոշում է կայացվել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և դադարեցնել աշխատանքները Եկատերինբուրգում»,- հայտարարել է դիվանագետը: