երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ալինա Կաբաեւան ցուցակում է։ Ցուցակում են նաեւ Phosagro-ի նախկին գործադիր տնօրեն և միլիարդատեր Անդրեյ Գուրևը, Անդրեյ Մելնիչենկոն Eurochem-ից, Մագնիտոգորսկի երկաթի և պողպատի գործարանի ղեկավար Վիկտոր Ռաշնիկովը և Խողովակների մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դմիտրի Պումպյանսկին:

Ցանկում ներառված են նաև մի քանի տասնյակ իրավաբանական անձինք՝ «Սկոլկովո» հիմնադրամը, հետազոտական, արդյունաբերական և տրանսպորտային ընկերություններ (այդ թվում՝ ԱՄԷ-ում, Թուրքիայում և Իռլանդիայում տեղակայված, բայց ռուսների հետ փոխկապակցված), ինչպես նաև Խերսոնի ռուսամետ կոլաբորանտական մի կազմակերպություն։

Նրանք բոլորը նշված են SDN-ում (Specially Designated Nationals and Blocked Persons): Սրանք ամենալուրջ սահմանափակումներն են, որոնք ենթադրում են ակտիվների արգելափակում ԱՄՆ-ում, դոլարով վճարումների արգելում և ԱՄՆ գործընկերների հետ գործարքների արգելք։ ԱՄՆ օրենսդրությունը պատժամիջոցներ է նախատեսում SDN ցուցակում հայտնված անձանց և կազմակերպությունների հետ շփվելու համար:

  • Կիսվել: