շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Հորմուզում իրանական անօդաչուներին

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Հորմուզում իրանական անօդաչուներին

ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել իրանական անօդաչու թռչող սարքերին, որոնք սպառնալիք էին ներկայացնում ամերիկյան զորքերի և Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավագնացության համար. գրում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

Ըստ լրատվամիջոցի, աղբյուրն այս մասին տեղեկացրել է մի քանի ժամ անց այն բանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հերքեց Իրանի հաղորդումը, թե այս ռազմավարական կարևոր ջրային ուղով նավագնացությունը վերականգնելու վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն

Reuters-ը գրում է, որ զինվորականները խոցել են իրանական չորս հարվածային անօդաչու սարք և հարված հասցնել Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում գտնվող կառավարման ցամաքային կայանին, որը պատրաստվում էր հինգերորդ ԱԹՍ-ն արձակել։

«Այս գործողությունները եղել են կշռադատված, զուտ պաշտպանական բնույթի և ուղղված են եղել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,— հայտարարել է պաշտոնյան։

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կրակ են բացել ամերիկյան նավթատար տանկերի ուղղությամբ, որը փորձում էր անցնել նեղուցով՝ ստիպելով նրան հետ շրջվել։ Աղբյուրը հավելել է, որ դրանից հետո ամերիկյան զինվորականները հարված են հասցնել Բանդար Աբասի շրջակայքում գտնվող բաց տարածքին. զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ, ըստ ռազմական պաշտոնյայի հայտարարության, հինգշաբթի վաղ առավոտյան չորս նավեր փորձել են անցնել նեղուցով, սակայն ստիպված են եղել հետ վերադառնալ իրենց ուղղությամբ արձակված նախազգուշական կրակոցներից հետո։

  • Կիսվել: