հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Ասալույե և Չաբահար նավահանգիստներին․ «Ռիբար»

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Ասալույե և Չաբահար նավահանգիստներին․ «Ռիբար»

Մինչ Իրանի հարավային նահանգների բնակիչները դիտում էին, թե ինչպես են «Տոմահավկ» հրթիռները թռչում իրենց գլխավերևում, Թեհրանի ուղղությամբ ինչ-որ տեղ, սկսվեցին ափամերձ տարածքների հարվածները։ Այս ամենը տեղի է ունենում Թրամփի կողմից հայտարարված՝ Իրանի ռազմածովային ուժերը ոչնչացնելու նպատակի շրջանակներում, հաղորդում է «Ռիբար» Telegram ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ հարվածների թիրախը Ասալույե նավահանգիստն էր, որտեղ գտնվում են Հարավային Փարս հանքավայրից գազի արտահանման կենտրոնը և խոշոր արդյունաբերական կլաստերը։

«Իհարկե, ամեն ինչ կախված է հարվածի իրական հետևանքներից: Հնարավոր է, իհարկե, որ նրանք սահմանափակվեն միայն ԻՀՊԿ-ի 4-րդ ռազմածովային շրջանի շտաբի և հրթիռային նավակների բազայի վրա հարվածներով, բայց եթե նրանք որոշեն ոչնչացնել տնտեսական բաղադրիչը, ապա դա կհարվածի ամբողջ Իրանի տնտեսությանը և կհանգեցնի լուրջ ճգնաժամի։

Հարվածներ են հասցվել նաև Չաբահարին, որը Հորմուզի նեղուցը շրջանցող «պատուհան» է և դեպի Միջին Ասիա, Չինաստան ու Աֆղանստան տանող տարանցիկ հանգույց։ Այնտեղ նույնպես տեղակայված են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի բազան և Իմամ Ալիի անվան բազան, որը պատկանում է արդեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին։ Տեսանյութը հայտնվել է հենց Քոնարաք օդանավակայանի շրջանից. այն ռազմաօդային և ռազմածովային ուժերի համատեղ ռազմական աերոդրոմ է՝ Արաբական ծովում պատասխանատվության գոտով», - հաղորդում է «Ռիբարը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: