շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են 2023 թ. ընդլայնել համատեղ զորավարժությունները՝ ասված է այդ երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չոն Սոպի համատեղ հայտարարության մեջ:

«Նրանք համաձայնել են հաշվի առնել անվտանգության իրադրության փոփոխությունները, ներառյալ՝ ԿԺԴՀ-ի վերջին գործողությունները միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ»,- նշված է Պենտագոնի հրապարակած փաստաթղթում:

Կողմերը քննարկել են նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ ԱՄՆ-Ճապոնիա-Կորեա եռակողմ ձևաչափում: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմավարական սպառազինությունների տեղակայման հարցում։

  • Կիսվել: