երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Գազայի հատված․ Քիրբի

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Գազայի հատված․ Քիրբի

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Գազայի հատված, կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չենք պատրաստվում ամերիկյան զորքեր տեղավորել Գազայում», – ասել է նա ABC News-ին։
Քիրբին ասել է, որ Վաշինգտոնի գործն է Իսրայելին ապահովել իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ գործիքակազմով:

Սպիտակ տան ներկայացուցիչը, միաժամանակ, ընդգծել է, որ իսրայելական պետությունը պետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, թե ինչպես են իրականացվում գործողությունները Գազայում։

  • Կիսվել: