ԱՄՆ-ն չի հայտնաբերել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ականապատման որևէ ապացույց․ աղբյուր
ԱՄՆ-ն առայժմ չի հաստատում Հորմուզի նեղուցում իրանական ծովային ականների գոյությունը։ Այս մասին տեղեկացնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Նշվում է, որ այս գործողությունները տեղի են ունենում նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, թե Թեհրանն իբր համաձայնել է հեռացնել այն ականները, որոնք ամերիկյան զինուժին այդպես էլ չի հաջողվել գտնել կամ վնասազերծել։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետախուզական տվյալները հակամարտության սկզբում հիրավի վկայում էին Իրանի կողմից նեղուցի հնարավոր ականապատման մասին, և սակայն ամերիկացի զինվորականների իրականացրած ստորջրյա հետազոտությունները չեն հայտնաբերել որևէ օբյեկտ, որը հնարավոր կլիներ հստակորեն որակել որպես ծովային ական։
NBC News-ի աղբյուրները նաև հայտնել են, որ սպառնալիքի իրական մասշտաբները զգալիորեն չափազանցված են եղել և չեն համապատասխանել սկզբնական մտավախություններին։


