ԱՄՆ-ում լայնածավալ անտառային հրդեհներ են մոլեգնում
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սպոկան քաղաքում անտառային հրդեհի հետևանքով այրվել են բնակելի տներ, փողոցները պատել են խիտ ծխով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ռոբերտ Ֆերգյուսոնը արտակարգ դրություն է հայտարարել։ Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում։
Ըստ օդերևութաբանների տվյալների՝ նահանգի արևելյան հատվածում միաժամանակ մոլեգնում է 12 խոշոր հրդեհ, որոնք ընդգրկել են ավելի քան 101 հազար հեկտար տարածք։
Տեսանյութը՝ այստեղ:


