հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին։

Քըրքին կրակել է դիպուկահարը։ Նա պարանոցի վնասվածք ունի, վնասվել է զարկերակը։ Վիճակը ծայրահեղ ծանր է։

Նախնական տվյալներով՝ դիպուկահարը, որն ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել է քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վրա, ձերբակալվել է:

՛՛Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վրա կրակել են։ Աստված պահապան նրան՛՛,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելը հայտարարել է, որ գերատեսչությունն ուշադիր հետևում է Չարլի Քըրքի վրա կրակոցի միջադեպին:

Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ ամերիկացի պահպանողական Չարլի Քըրքի դեմ մահափորձ են կատարել Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ 

Քըրքը Թրամփի կողմնակիցն է։ Նա պարբերաբար հանդես է գալիս ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմնակիցների դեմ։

Ավելի վաղ Չարլի Քըրքը հանդես էր գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին և հայտարարում էր, որ ռազմական գործողությունները ձեռնտու են միայն ուկրաինացի օլիգարխներին և քաղաքական վերնախավին: Քաղաքական գործիչը նաև պնդել է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման մասին։

Տեսանյութը՝ այստեղ և այստեղ:

  • Կիսվել: