շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ում բյուջեի ռեկորդային հավելուրդ են գրանցել ապրիլին

ԱՄՆ-ում բյուջեի ռեկորդային հավելուրդ են գրանցել ապրիլին

ԱՄՆ-ն ապրիլ ամսին բյուջեի 308 մլրդ դոլարի ռեկորդային հավելուրդ Է գրանցել անցյալ տարվա այդ նույն ամսվա 226 մլրդ դոլար դեֆիցիտի համեմատությամբ:

Այդ մասին հաղորդել Է երկրի ֆինանսների նախարարությունը:
 
Բյուջեի եկամուտները կտրուկ մեծացել են 97 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 863,65 մլրդ դոլար, ծախսերը նվազել են 16 տոկոսով՝ մինչեւ 555,43 մլրդ դոլար: Ապրիլին Նահանգները հաճախ են բյուջեի հավելուրդ գրանցում, ինչը կապված Է այն բանի հետ, որ ապրիլի 15-ին լրանում Է հարկային հայտարարագրեր տալու ժամկետը: Բացառություններ են եղել 2009, 2010 եւ 2011 թվականները, ինչպես նաեւ 2020 եւ 2021 թվականները, որի պատճառը COVID-19-ի համավարակն Է:
 
Մասնավոր անձանց եկամուտների հարկի մուտքերն ապրիլին կազմել են 593 մլրդ դոլար: 2022 ֆինանսական տարվա յոթ ամսվա ընթացքում, որն սկսվել Է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի բյուջեի բացասական սալդոն կրճատվել Է 81 տոկոսով՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի մինչեւ 360 մլրդ դոլարի համեմատությամբ: 2022 ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքերի ծավալը կտրուկ մեծացել Է 39,7 տոկոսով՝ կազմելով 2,99 տրիլիոն դոլար: Ծախսերը կրճատվել են 17,9 տոկոսով՝ մինչեւ 3,35 տրիլիոն դոլար: Դա պայմանավորված Է մասշտաբային խթանիչ ծրագրերի գործողությունների ավարտով, որոնք սահմանվել Էին COVID-19-ի համավարակի պատճառով:
 
ԱՄՆ-ի պետբյուջեի բացասական սալդոն 2021 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, կրճատվել Է 11,4 տոկոսով եւ կազմել 2,776 տրիլիոն դոլար (կամ ՀՆԱ-ի 12,4 տոկոսը): Մեկ տարի ավելի վաղ գրանցվել Է 3,1 տրիլիոն դոլարի ռեկորդային դեֆիցիտ: Վերջին անգամ տարեկան բյուջեի հավելուրդ երկրում գրանցվել Է 2001 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: