ԱՄՆ-ում բենզինի գինը կարող է չնվազել 3 դոլարից մինչև 2027 թվականը
ԱՄՆ-ում մինչև հաջորդ տարի բենզինի գինը կարող է չնվազել 3 դոլարից (մեկ գալոնի դիմաց, մոտ 3,79 լիտր - խմբ.), այսօր CNN-ին տված հարցազրույցում ասել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Նա չի բացառել, որ այդ ցուցանիշին հնարավոր կլինի հասնել այս տարի ավելի ուշ։
«Բայց գները, հավանաբար, հասել են իրենց գագաթնակետին և կսկսեն նվազել։ Միանշանակ, այս հակամարտության հանգուցալուծմամբ... էներգակիրների գները բոլոր ուղղություններով կնվազեն»,- ասել է Ռայթը։


