չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթանակից հետո չի ստացել խոստացված հոնորարը, հայտնում է MMA Junkie-ն:

Նևադայի աթլետիկայի կոմիտեն արգելափակել է 27-ամյա մարտիկի հոնորարը մրցաշարի ժամանակ երկրպագուի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ երկրպագուներից մեկը միջնամատ էր ցույց տվել հայ մարտիկին, ինչից հետո Ծառուկյանը հարվածել էր նրան: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Արման Ծառուկյանից և շնորհավորել էր հաղթանակի առթիվ:

 

  • Կիսվել: