ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում անցած և Սենատում հավանության արժանացած բանաձևի ընդունումից մեկ օր անց, որով ԱՄՆ նախագահին կոչ էր արվում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողություններ մղելու համար զինված ուժերի օգտագործումը, Սենատը մերժել է նմանատիպ նախաձեռնությունը՝ արժանանալով նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին։
CBS News-ը հաղորդում է, որ քվեարկության վերջնական արդյունքն էր 47 «կողմ», 50 «դեմ». մեկ հանրապետական սենատոր՝ Ռենդ Փոլը, ձեռնպահ է մնացել։ Երկու հանրապետական միացել է դեմոկրատներին և կողմ քվեարկել բանաձևին։ Մեկ դեմոկրատ էլ միացել է հանրապետականներին՝ դեմ քվեարկելով։
Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր սենատորներին, այդ թվում՝ այն չորս հանրապետականներին, որոնք քվեարկել էին նախորդ բանաձևի օգտին։
Թրամփը, Truth Social-ում մեկնաբանելով նոր բանաձևի շուրջ քվեարկության արդյունքները, շնորհակալություն է հայտնել հանրապետականներին։
«Այս քվեարկությունն Իրանին նախազգուշացում է տալիս», - գրել է Թրամփը։
Հանրապետական սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևով նախատեսվում էր, որ ԱՄՆ նախագահը երկրի բոլոր ուժերը հեռացնի Իրանի ներսում կամ այդ երկրի դեմ հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չտա դրա թույլտվությունը։ Եթե այս բանաձևն անցներ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ապա այն պետք է նաև ստորագրվեր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, մինչդեռ հունիսի 23-ին ընդունված բանաձևը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, չի ստորագրվելու նախագահի կողմից։


