շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ՝ հուլիսի 13-ի ուշ երեկոյան, հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում:

Պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին լսումների ժամանակ հարցեր են ուղղվել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և Վաշինգտոնի ու Բաքվի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Լիբին ասել է, որ հաստատման դեպքում կաջակցի Վաշինգտոնի ջանքերին՝ հայ-ադրբեջանական արդար և կայուն խաղաղության համաձայնագրի խթանման ուղղությամբ: «Այս ողբերգական հակամարտությունը ցավի և անվստահության դառը ժառանգություն է թողել»,- հայտարարել է դիվանագետը:

Սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ Լիբիի, «միայն առաջին քայլն է»։ «Հաստատման դեպքում ես կգլխավորեմ Բաքվում դեսպանության միջգերատեսչական խումբը՝ հնարավոր կարգավորման իրականացմանն աջակցելու համար»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ խաղաղության հավանական պայմանագիրը կարող է ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը: « Ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային, էներգետիկ, ծովային  անվտանգության ոլորտներում գործակցության սերտացումը բխում է  ԱՄՆ ազգային շահերից, և ես կկրկնապատկեմ այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը»,- նշել է նա:

Նա նաև հավելել է, որ հարգալից, սակայն բաց երկխոսություն կծավալի Ադրբեջանի իշխանության, քաղհասարակության հետ՝ երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ: 

  • Կիսվել: