կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ փոխնախագահը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը «Crocus»-ի ահաբեկչությանը

ԱՄՆ փոխնախագահը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը «Crocus»-ի ահաբեկչությանը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն ունի ուրբաթ օրը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Կոնգրեսում ABC News-ի ավագ թղթակից Ռեյչել Սքոթը հարցրել է Հարիսին՝ արդյո՞ք, ԱՄՆ-ն Պուտինի մեղադրանքները հաստատող ապացույցներ ունի:

«Ոչ,- պատասխանել է ԱՄՆ փոխնախագահը:- Նախևառաջ, թույլ տվեք ասել, որ տեղի ունեցած ահաբեկչությունը և զոհերի թիվը ողբերգություն է, և մենք պետք է մեր ցավակցությունը հայտնենք նրանց ընտանիքներին»։

«Ոչ, ոչ մի ապացույց չկա, և, ըստ էության, մենք գիտենք, որ ԻԳԻԼ-Կ-ն իսկապես պատասխանատու է կատարվածի համար»,- հավելել է Հարիսը:

Ըստ ԱՄՆ կառավարության տեղեկատվության,  ԻԳԻԼ-Կ-ն Իսլամական պետության «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղն է՝ աֆղանական ահաբեկչական խմբավորում, որը գործողություններ է իրականացնում Աֆղանստանում և Պակիստանում:

Արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել էին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը ԻՊ-ի մասնակցության մասին։ Ավելի ուշ նման մեղադրանքով հանդես է եկել նաև Սպիտակ տունը։

  • Կիսվել: