ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Այս մասին ասված էԹուրքիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Բանակցությունների մասին մանրամասներ կողմերը չեն հաղորդում։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Բելգիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին։