կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության եւ տնտեսական համագործակցության հարցեր։

՛՛Նրանք քննարկել են անվտանգության եւ տնտեսության ոլորտում ամուր համագործակցության շարունակությունը, այն դեպքում, երբ Ուկրաինա Ռուսաստանի չհրահրված լայնամասշտաբ ներխուժումը մոտենում է մեկ տարվա նշագծին՛՛,-ասել է Փրայսը:

Նրա խոսքով՝ պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների ՛՛անկոտրում հանձնառությունն Ուկրաինային՝ ներառյալ վերջերս անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնության տրամադրումը, որպեսզի օգնի Ուկրաինային հետագայում եւս պաշտպանվել ռուսական ագրեսիայից՛՛:

 

 

  • Կիսվել: