ԱՄՆ պետքարտուղարը չի բացառում հարձակումն Իրանի վրա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություն իրականացնելը։ Այս մասին նա հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Ռուբիոն նշել է, որ գործողությունը կսկսվի, եթե ԱՄՆ-ն որոշի, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում ամերիկյան ուժերի դեմ։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն պետք է պաշտպանվի Իրանի կողմից հնարավոր սպառնալիքից: Դրա համար, նրա խոսքով, պետք է բավականաչափ ուժ ունենալ Մերձավոր Արևելքում, և այդ ուժերը կավելանան:
Բացի դրանից՝ Ռուբիոն նաև իրական է համարել տարածաշրջանում ամերիկյան զորքերին Իրանի հարվածների հավանականությունը:


