չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի իրադարձություններին

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի իրադարձություններին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին, նշել է ԱՄՆ մտահոգությունն այն ընդունելու հարցում:

«Եթե նախագիծն ընդունվի, այն կարող է խափանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք աշխատում են բարելավելու Վրաստանի քաղաքացիների կյանքը և լրատվամիջոցների աշխատանքը, որոնք գործում են հանրապետության ներսում՝ քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու համար: Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունը, լրագրությունը, լրատվական կազմակերպությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության անկյունաքարն են»,- ասել է Պատելը:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխխոսնակը կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ ականջալուր լինել նախազգուշացումներին, որ օրինագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին ու արժեքներին, և դա, անշուշտ, բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա:

  • Կիսվել: