ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը ժամանել է Ադրբեջան՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում։
Ըստ APA-ի՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, օգնական պետքարտուղարը Ադրբեջանում կլինի մինչև հունիսի 3-ը։
Նշենք, որ հունիսի 2-ին՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում, Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը համատեղ կանցկացնեն Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության։


