կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ պետքարտուղար հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում սննդի և էներգակիրների ոլորտներում

ԱՄՆ պետքարտուղար հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում սննդի և էներգակիրների ոլորտներում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում սննդի և էներգակիրների ոլորտներում։ 

«Սա խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհում», - ասել է Բլինկենը Medi 1 հեռուստաալիքի հետ զրույցում, որի տեքստը հրապարակվել է Պետդեպի կայքում։
 
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված դրությունը հատկապես մեծ ազդեցություն է ունենում ցորենի հետ կապված իրավիճակի վրա։
 
«Էներգակիրների գները ևս մի խնդիր են»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգիայի աղբյուրները։
 
«Եվրոպան շատ է կենտրոնացել այն գաղափարի վրա, որ այժմ հարկավոր է դիվերսիֆիկացնել ռուսական գազի ու նավթի մատակարարումները», - նշել է Բլինկենը՝ ընդգծելով, որ էներգակիրները Ռուսաստանի կողմից օգտագործվում են որպես քաղաքական գործիք։

  • Կիսվել: