ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել թուլացնել լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել թուլացնել լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունը, որը սկսվել էր կիրակի՝ Եգիպտոսում, ավարտվել է հունվարի 31-ին, Ռամալլայում Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններով։ Մինչ այդ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Երկու հանդիպումներում էլ ԱՄՆ պետքարտուղարը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը՝ երկու պետությունների միջև հակամարտության լուծմանը, գրում է Euronews-ը։

Հանդիպումները տեղի են ունեցել իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում սրված լարվածության ֆոնին՝ Իսրայելում երկու ահաբեկչություններից, ինչպես նաև Ջենինում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից հետո։

Երուսաղեմում Բլինքենը քննարկել է նաև Իրանի միջուկային քաղաքականության հարցը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է՝ Իրանը դառնում է աճող գլոբալ սպառնալիք՝ Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարման պատճառով։ Քննարկման թեմաներից է եղել նաև Ուկրաինային աջակցությունը: Բլինքենը կոչ է արել Իսրայելին օգնել Կիևին ոչ միայն հումանիտար ու տնտեսական ոլորտներում, այլև պաշտպանական:

  • Կիսվել: