ԱՄՆ նորընտիր նախագահն արգելել է թվային դոլարի ստեղծումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը փաստացի արգելում է ԱՄՆ կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) ստեղծումը։
Այս որոշումը երկար ժամանակ պաշտպանում են Կոնգրեսի բազմաթիվ հանրապետականներ՝ հաղորդում է VOA-ն։ Իր հրամանում Թրամփը նշել է, որ որոշումը կպաշտպանի ամերիկացիներին կենտրոնական բանկի թվային արժույթների ռիսկերից, որոնք «վտանգում են ֆինանսական համակարգի կայունությունը, անհատների գաղտնիությունը և Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը»: CBDC-ները, որոնք նաև հայտնի են որպես «թվային դոլար», տեսականորեն կարող են թողարկվել Դաշնային պահուստային համակարգի կողմից և փոխարինելի լինել ֆիզիկական դոլարների հետ՝ ԱՄՆ կենտրոնական բանկին տալով վերահսկողություն վիրտուալ արժույթի մատակարարման նկատմամբ: