հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի վրա

ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում խիստ կոշտ և հայհոյախառն արտահայտություններով քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Բեյրութի զանգվածային ռմբակոծությունները, որոնք սպառնում էին տապալել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող կարևոր բանակցությունները:
 
Ըստ Սպիտակ տան և ամերիկյան պաշտոնական աղբյուրների՝ Թրամփը զրույցի ընթացքում բառացիորեն «տապալել է» Իսրայելի վարչապետին: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Axios-ին հայտնել է. «Բիբին (Նեթանյահուի մականունը) իրեն խենթի պես է պահում. նա անընդհատ ռմբակոծում է ամեն ինչ: Սա կարող է ամբողջությամբ տապալել այն, ինչ փորձում է անել Թրամփը»
 
Հիշեցնեմ, որ Իրանը երեկ հայտարարեց ԱՄՆ հետ շփումները դադարեցնելու մասին, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարվածները Լիբանանին:

  • Կիսվել: