երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ԱՄՆ-ն ունի բավարար ռազմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին, դիմակայելու համար. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն ունի բավարար ռազմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին, դիմակայելու համար. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն, չնայած Իրանի հետ հակամարտությանը, ունի բավարար ռազմական ներուժ՝ աշխարհում առկա սպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին, դիմակայելու համար: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինքը չի անհանգստանում, որ զինանոցների կրճատումը և ամերիկյան զինվորականների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել սպառնալիքներին ԱՄՆ-ի պատասխանի վրա՝ նա, մասնավորապես, նշել է. «Մենք, ակնհայտորեն, բավականաչափ մեծ ենք, որպեսզի հաղթահարենք սպառնալիքներն ամբողջ աշխարհում, ներառյալ Չինաստանը»:

Վենսը հավելել է, որ ՉԺՀ-ի հետ հակասությունները չեն խանգարի Վաշինգտոնին ձգտել Պեկինի հետ դրական հարաբերությունների։

«Մենք գիտակցում ենք, որ նրանք մեզ համար մրցակից են ներկայացնում, որ նրանք ունեն հավակնություններ, որոնք հակասում են մերին, և մենք ձգտում ենք մեր հարաբերությունները դրական հունով կառուցել»,-նշել է նա:

  • Կիսվել: