կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ԱՄՆ-ն Ուկրաինայից դուրս է բերել ՀՕՊ համակարգերը և տեղափոխել դրանք Մերձավոր Արևելք. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն Ուկրաինայից դուրս է բերել ՀՕՊ համակարգերը և տեղափոխել դրանք Մերձավոր Արևելք. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն դուրս է բերել հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայից՝ Մերձավոր Արևելքում իր բազաների պաշտպանությունn ամրապնդելու համար, Fox News-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ես ամբողջ շաբաթ Կոնգրեսում եմ եղել։ Եվ նրանք ինձ հարցրին. «Դուք իսկապե՞ս Ուկրաինայից Մերձավոր Արևելք եք տեղափոխել հակաօդային պաշտպանության համակարգերը»։ Ես ասացի. «Այո, մենք տեղափոխել ենք», - ասաց Հեգսեթը։

Նա ասաց, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հասանելի միջոցները՝ «տարածաշրջանում և ամբողջ աշխարհում մեր ժողովրդին պաշտպանելու համար, քանի որ այսօր պաշտպանական լանդշաֆտը տարբեր է»։

  • Կիսվել: