Իսրայելն ու ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել՝ Իրանի կողմից հնարավոր հարձակման պատճառով
Իսրայելն ու ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել՝ Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունների համատեքստում, տեղեկացնում է The New Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է՝ իրանցի երկու պաշտոնատար անձինք ասել են, որ մարտական բարձր պատրաստականության վիճակի են բերվել նաև Իրանի զինված ուժերը:
Նշենք, որ ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը նախատեսում է առաջիկա օրերին զանգվածային հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում Իսլամական Հանրապետության հյուպատոսության ռմբակոծությանը: