ԱՄՆ-ն ու Իրանն այսօր կամ վաղը կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ. ԱՄՆ ֆիննախարար
ԱՄՆ-ն և Իրանն այսօր կամ վաղը կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ: Այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հնարավորություն կա, որ այսօր կամ վաղը կկարողանանք համաձայնության գալ նեղուցի վերաբացման շուրջ և շարժվել դեպի այս հակամարտության ավելի կայուն կարգավորում»:
Բեսենթը նաև հայտնել է, որ օգոստոսի 2-ին չեղարկել է հանգստյան օրերին Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ Թեհրանի հետ գործարքի պայմանները քննարկելու հնարավորություն ստեղծելու նպատակով։
Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից վերսկսել են Իրանի դեմ հարվածները այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին ձեռք բերված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը պնդել էր, թե այդ քայլը պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հուշագիրը խախտելու մեջ։
Տեսանյութը՝ այստեղ:



