երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ԱՄՆ-ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ Ռուբիո

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ հանրապետությունում թմրակարտելների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Այս մասին Սենատի հանձնաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նրա խոսքով՝ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման գործողությունը կարող էր ձախողվել, քանի որ դրա հաջողությունը կախված էր սահմանափակ ժամանակահատվածում բազմաթիվ գործոնների միաժամանակյա համընկնումից:

«Մենք ուզում էինք թուլացնել իրանական, ռուսական կամ չինական ազդեցությունը այդ երկրում: Այդ ամենը հնարավոր չէր լինի, քանի դեռ Մադուրոն իշխանության ղեկին էր»,-ասել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում։ Վաշինգտոնը Վենեսուելայում ռազմական ներկայություն չի ցանկանում, դա կսահմանափակվի ամերիկյան ծովային հետևակայինների կողմից դեսպանատան պահպանությամբ:

Հիշեցնենք, որ աունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թմրակարտելների դեմ ցամաքային գործողություններ կսկսի Լատինական Ամերիկայում։ Նա բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային հարվածներ սկսել թմրակարտելների դեմ՝ ընդգծելով, որ գործողությունները չեն սահմանափակվի միայն Վենեսուելայով:

  • Կիսվել: