չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի, ԱՄԷ-ի և Օմանի բանկերի նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի, ԱՄԷ-ի և Օմանի բանկերի նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշական նամակներ է ուղարկել Չինաստանի, Հոնկոնգի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի ֆինանսական կազմակերպություններին։ Վաշինգտոնը զգուշացրել է Իրանի հետ բիզնես վարելու ռիսկերի և հնարավոր երկրորդային պատժամիջոցների մասին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականին Իրանը Միացյալ Նահանգների թղթակցային հաշիվների միջոցով առնվազն 9 միլիարդ դոլար է շրջանառել։ Դրա համար օգտագործվել են հիմնականում Հոնկոնգում և ԱՄԷ-ում գրանցված կեղծ ընկերությունները։

 

  • Կիսվել: