երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն սահմանափակել է իր դիվանագետների տեղաշարժերը Իսրայելում

ԱՄՆ-ն սահմանափակել է իր դիվանագետների տեղաշարժերը Իսրայելում

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարգադրել է իր աշխատակիցներին «անվտանգության նկատառումներից ելնելով» չմեկնել Երուսաղեմ, Թել Ավիվ և Բիրշեբա քաղաքներից դուրս, գրում է BBC News-ը։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ զրույցում չի բացահայտել նման նախազգուշական միջոցների պատճառները՝ հավելելով միայն, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում և հատկապես Իսրայելում սպառնալիքներին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարվածներ հասցնել Իսրայելի թիրախներին՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին սպանություններին։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այս սպառնալիքների լույսի ներքո Իսրայելին ամերիկյան աջակցությունը կշարունակի մնալ «երկաթե»։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Իսրայելն Իրանից ուղիղ հարձակում է ակնկալում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ հարձակման են ենթարկվելու երկրի հարավը կամ հյուսիսը։ Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրանական հարձակումը կսահմանափակվի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար։

Ապրիլի 1-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ, այդ թվում՝ «Ղուդս» ուժերի հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: Հարվածից հետո Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ «Սիոնիստական ​​ռեժիմը կպատժվի»։ Ապրիլի 7-ին Խամենեիի ռազմական խորհրդականը սպառնացել է, որ Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն «այլևս անվտանգ չէ»: Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած պատասխանի։ «Ով մեզ վնասում է կամ ծրագրում է վնասել մեզ, մենք կվնասենք նրանց»,- ասել է Իսրայելի վարչապետը։

  • Կիսվել: