երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ը պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ-ը պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին․ Ֆրենկ Փալոն

Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։

Ֆրենկ Փալոնն անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին՝ նշել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները պահվում են ապօրինի կերպով։

«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել  հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից: ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին», - գրել է Փալոնը:

  • Կիսվել: