ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի ու փոխադրման համար
ԱՄՆ-ի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել 16 իրավաբանական անձանց, մեկ ֆիզիկական անձի և ութ նավի նկատմամբ, որոնք, ամերիկյան կողմի տվյալներով, կապված են իրանական նավթի փոխադրման և վաճառքի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նավթի վաճառքի դեմ, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին ֆինանսավորել իրենց զինված ուժերի վերականգնումը և մշտական սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների և տարածաշրջանում նրա գործընկերների համար», - պարզաբանել են ֆինանսների նախարարությունում։
Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ներառված են Հնդկաստանում, Կատարում, Չինաստանում, ԱՄԷ-ում, Սինգապուրում և Մարշալյան կղզիներում աշխատող կամ բազավորված ընկերությունները, ինչպես նաև դրանց հետ կապված նավթի լցանավերը։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին Իրանի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի վրա գրոհելու լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հարվածների ենթարկվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները։ Իրանի իշխանությունները նաև որոշում ընդունեցին փակել Հորմուզի նեղուցն այն նավերի համար, որոնք կապված են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ։


