կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ի կարող է օգտագործել Թուրքիային պատժամիջոցները շրջանցելու համար

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ի կարող է օգտագործել Թուրքիային պատժամիջոցները շրջանցելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուալ Ադեյեմոն եւ Թուրքիայի ֆինանսների փոխնախարար Յունուս Էլիտասը հանդիպման ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ամերիկացի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան իբր օգտագործում է Անկարային՝ սահմանափակումները շրջանցելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կողմերը հանդիպել են՝ հակառուսական պատժամիջոցների կիրառմանն ուղղված ջանքերը քննարկելու համար։

«Ադեյեմոն մտահոգություն է հայտնել առ այն, որ ռուսական կազմակերպություններն ու անհատները փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի եւ 30 այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասվում է գանձապետարանի հայտարարության մեջ։

Ինչպես գրում է Financial Times-ը, արեւմտյան երկրները դիտարկում են Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, եթե նա օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

  • Կիսվել: