հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով, հինգշաբթի հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կարծում եմ՝ այո, դա լիովին հավանական է։ Բայց, դարձյալ, ես այսօր ավելի ուշ կլինեմ Պենտագոնում, սակայն հենց դրա վրա է այժմ աշխատում ռազմական գերատեսչությունը»,- ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ ՌԾՈւ նավերի կողմից ուղեկցման հնարավորության մասին հարցին։

Ռայթը նշել է, որ այս հարցը գտնվում է ամերիկյան զինվորականների մշակման փուլում։

  • Կիսվել: