ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ն Կիևին օգնում է արդյունավետ հարվածել ՌԴ թիրախներին. The Washington Post

ԱՄՆ-ն Կիևին օգնում է արդյունավետ հարվածել ՌԴ թիրախներին. The Washington Post

Ուկրաինացի պաշտոնյաները The Washington Post-ին (WP) ասել են, որ իրենք գրեթե երբեք հրթիռային հարվածներ չեն հասցնում առանց մանրամասն կոորդինատների, որոնք տրամադրում է Եվրոպայի տարբեր հատվածներում տեղակայված  ԱՄՆ զինվորական անձնակազմերը: Խոսքը HIMARS և M270 բազմակի արձակման հրթիռային համակարգերի օգնությամբ հարվածների մասին է։

Նշվում է, որ Կիևն ինքն է ընտրում թիրախները։ Պարբերականը մեջբերում է երեք անանուն ուկրաինացի  և մեկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի: Վերջինս ասել է, որ Վաշինգտոնը Կիևին  օգնում է «հարվածների ճշգրտությունն ապահովելու և զինամթերքի սահմանափակ մատակարարումները պահպանելու համար»։ Նա նշել է, որ Ուկրաինան չի ակնկալում հարվածների համար թիրախների ԱՄՆ-ի հաստատումը, և որ ընդհանուր առմամբ ամերիկյան կողմը գործում է «բացառապես խորհրդատվական դերում»։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ զինվորականները նախ որոշում են, թե որ թիրախներն են ուզում խոցել և որտեղ են ուզում խոցել, և այդ տվյալներն ուղարկվում են բարձրագույն հրամանատարությանը, որն ավելի ճշգրիտ կոորդինատների հարցումը փոխանցում է ամերիկացի գործընկերներին։ Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, ԱՄՆ-ն ոչ միշտ է տրամադրում պահանջվող կոորդինատները, և այս դեպքում ուկրաինական ռազմական հարվածները չեն իրականացվում։

Նրա խոսքով՝ «այս գործընթացից դժգոհություններ չկան»։

Ուկրաինայից մեկ այլ զրուցակից WP-ին ասել է, որ կոորդինատները համակարգվում են ՆԱՏՕ-ի տարածքում ամերիկյան բազայի միջոցով։ Թե կոնկրետ ինչ բազայի մասին է խոսքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հրապարակման մեջ չի նշվում։

  • Կիսվել: