ԱՄՆ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը 75 երկրի քաղաքացիների համար, այդ թվում՝ նաև ՀՀ-ի
ԱՄՆ պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և ևս 74 պետությունների քաղաքացիներին, տեղեկացնում է Fox News-ը։
՛՛Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրներից, որոնցից ներգաղթյալներն անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ամերիկացի ժողովրդի հաշվին՛՛, - ասվում է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ սառեցումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի համոզվել, որ նոր միգրանտները ՛՛չեն ապրի ամերիկյան ժողովրդի հաշվին՛՛:
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից: Սահմանափակումները կվերաբերեն ինչպես ՀՀ-ին, այնպես էլ՝ Ռուսաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին, Թաիլանդին և այլ երկրների:


