ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ն կարող է ևս 10 մլրդ դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային. Washington Post

ԱՄՆ-ն կարող է ևս 10 մլրդ դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային. Washington Post

Սպիտակ տունը Կոնգրեսի հետ քննարկում է Ուկրաինային ևս տասը միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն հատկացնելու հարցը, գրում է Washington Post-ը։

«Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի ռազմական օգնության ևս մեկ մեծ փաթեթի և Կրեմլի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին», - ավելացրել է հրատարակությունը:

Կիևին տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնության ընդհանուր ծավալը մոտենում է Ուկրաինայի 2022 թվականի ամբողջ բյուջեի չափին, որը հաստատվել էր մինչև հատուկ գործողության մեկնարկը՝ մոտավորապես 55 միլիարդ դոլարի չափ։ ԱՄՆ-ն ամենամեծ դոնորն է. անցյալ տարվա փետրվարից Վաշինգտոնը գրեթե 30 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Կիևին։

  • Կիսվել: