ԱՄՆ-ն Իրանին հարվածելով չի խախտել միջազգային իրավունքը. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հերքել է այն պնդումները, ըստ որոնց Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի՝ վերջերս կատարած հարվածները խախտել են միջազգային իրավունքը։
«Ես կտրականապես համաձայն չեմ ձեզ հետ», -հայտարարել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Հաագայում անցկացված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Վաշինգտոնի գործողությունների օրինականության մասին լրագրողի հարցին։ Սակայն Ռյուտեն մանրամասնորեն չի պարզաբանել իր դիրքորոշումը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ դաշինքի բոլոր դաշնակիցները միակարծիք են՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ձեռնպահ է մնացել Հորմուզի նեղուցը փակելու Թեհրանի սպառնալիքի վերաբերյալ մեկնաբանություններից։